Առաջադրանքներ

Որտե՞ղ էր գտնվում Կիլիկիան.

1) Փոքր Ասիայի հարավ-արևելքում

2) Փոքր Ասիայի հարավ-արևմուտքում

3) Փոքր Ասիայի հյուսիս-արևմուտքում

4) Փոքր Ասիայի հյուսիս-արևելքում

Որտե՞ղ է հրատարակվել Հ. Գաթըրճյանի «Տիեզերական պատմություն»

աշխատությունը.

1) Մոսկվայում

2) Վենետիկում

3) Վիեննայում

4) Պետերբուրգում

Որքա՞ն է եղել հայ կամավորների թիվը 1915 թ. վերջին և 1916 թ. սկզբին.

1) 5000

2) 10000

3) 12000

4) 6000

Ռուս-թուրքական երկրորդ կոնֆերանսում թուրքական պատվիրակությունը

գլխավորում էր`

1) Ն. Նարիմանովը

2) Ք. Կարաբեքիրը

3) Յ. Քեմալը

4) Մ. Քեմալը

Հայոց ո՞ր արքան էր մեջբերման մեջ հիշատակված արքայի եղբայրը.

«Եվ տիրապետեց նա բազմաթիվ բերդերի և գավառների Վայոց ձորի,

Խաչենի և Փառիսոսի սահմաններում՝ ավելի քան իր եղբայրը, և չկար մեկը,

որ սարսափ պատճառեր Հայաստանին»:

1) Աբաս

2) Աշոտ II

3) Սմբատ II

4) Աշոտ III

Ո՞ր արքայի մասին է հույն պատմագիր Պոլիբիոսի ստորև բերվող

արտահայտությունը.

«Արմենիայի մեծագույն մասի տիրակալ»:

1) Արտաշես I-ի

2) Երվանդ III-ի

3) Արտաշես II-ի

4) Տիգրան II-ի

Արևմտահայերի երկրորդ համագումարում ընտրված մարմինը, որ դիմեց

«Արարատյան Հանրապետության» կառավարությանը, կոչվում էր՝

1) Արևմտահայ ժամանակավոր կառավարություն

2) Արևմտահայ գործադիր մարմին

3) Արևմտահայ ազգային բյուրո

4) Արևմտահայ ազգային պատվիրակություն

Հողատիրության ինչպիսի՞ ձև էր պարգևականքը.

1) եկեղեցապատկան-վանքապատկան հողատիրություն

2) ժառանգական մասնավոր հողատիրություն

3) պայմանական հողատիրություն

4) առուվաճառքի ենթակա մասնավոր հողատիրություն

Ի՞նչ նշանակություն ունեցավ Մեծ հայրենադարձությունը Խորհրդային

Հայաստանի համար.

1) Խորհրդային Հայաստանում աճեց գործազրկությունը:

2) Վատթարացավ Խորհրդային Հայաստանի տնտեսական կացությունը:

3) Սփյուռքահայերն իրենց կապիտալ ներդրումներով շենացրին Խորհրդային

Հայաստանը:

4) Բարելավվեց ՀԽՍՀ ժողովրդագրական իրավիճակը:

Կասրե-Շիրինում կնքված պայմանագրի հետևանքով՝

1) Հայաստանն ամբողջությամբ ընկավ Սեֆյան Պարսկաստանի

տիրապետության տակ:

2) Հայաստանն առաջին անգամ բաժանվեց Սեֆյան Պարսկաստանի և

Օսմանյան կայսրության միջև:

3) Հայաստանն ամբողջությամբ ընկավ Օսմանյան կայսրության

տիրապետության տակ:

4) Հայաստանը կրկին վերաբաժանվեց Օսմանյան կայսրության և Սեֆյան

Պարսկաստանի միջև:

Արգիշտի I-ի նվաճողական ձեռնարկումները ներկայացնել ժամանակագրական

հաջորդականությամբ.

ա. արշավանքը դեպի Փոքր Ասիայի տարածք 783 մ․թ․ա․

բ. արշավանքը Զագրոսյան լեռներով մինչև Պարսուա 785-782 մ․թ․ա․

գ. Սևանա լճի ավազանի իշխանությունների միացումը Վանի թագավորությանը (գահակալման ժամանակաշրջանում 786-764 մ.թ.ա.)

դ. հաղթարշավը դեպի Ալիշտու 781 մ․թ․ա․

Գործիչների անունները hամապատասխանեցնել պատմական իրադարձություններին.

  1. Գևորգ Գառնեցի — զ. Կաթողիկոսական աթոռի հաստատումը Արգինայում
  2. Զաքարիա Ձագեցի — ա. Սանահինի և Հաղպատի վանքերի հիմնումը
  3. Կատրամիդե թագուհի — բ. Անիի Կաթողիկե եկեղեցու կառուցումը
  4. Անանիա Մոկացի — գ. Շիրակավանի ժողովի հրավիրումը
  5. Խոսրովանույշ թագուհի — ե. Բագարան բերդաքաղաքում Աշոտ Բագրատունուն հայոց թագավոր օծելը

Սոցիալիստական հասարակության ձևավորումը.

  • Ինչ է ՆԷՊ-ը

Նէպը տնտեսական միջոցառումների համակարգ էր, որտեղ կենտրոնականը պարենային հարկն էր։ Նէպով հնարավորություն, նյութական խթաններ էին ստեղծվում շուկայական հարաբերությունների հիման վրա տնտեսությունը վերականգնելու և զարգացնելու համար։ Շուկայի միջոցով աշխուժանալու էին ապրանքադրամական հարաբերությունները արդյունաբերության ու գյուղատնտեսության՝ քաղաքի ու գյուղի միջև։ Նէպի վերջնական նպատակն էր, ըստ Վ. Լենինի, հասնել սոցիալիզմի կառուցմանը։

• Ինչ է Սոցիալիզմը

Սոցիալիզմը քաղաքական գաղափարախոսություն է, որը ենթադրում է համայնավարության և հանրային սեփականության հռչակման միջոցով հասնել սոցիալական արդարության, հավասարության և աշխատավորի ազատագրման։ Սոցիալիզմին բնորոշում և այլ գաղափարախոսություններից առաձնացնում են հետևյալ փոխկապված գաղափարներն ու արժեքները․• Համայնք և համայնավարությունՀամայնքը` հասարակությունը, և վերջինիս կոլեկտիվ աշխատանքն ու արտադրությունը կենտրոնական դերակատարում ունեն սոցիալիստական գաղափարախոսության համար՝ թե՛ տնտեսական, թե՛ գաղափարախոսական իմաստներով։ Սոցիալիստները կարծում էին, որ մարդու բնույթը փոփոխվող է՝ ելնելով սոցիալական կյանքի հանգամանքներից, ավելին՝ անհատի գործողությունները սոցիալապես կանխորոշված են։ Իսկ մարդը՝ որպես սոցիալական էակ, ի վիճակի է ապրել և հաղթահարել սոցիալական և տնտեսական խնդիրները՝ հիմնվելով համայնքի, այլ ոչ թե անհատի ջանքերի վրա։

• Գյուղատնտեսության կոլեկտիվացում։ Նոր մասնագիտությունների առաջացում։

Գյուղատնտեսության կոլեկտիվացումը նախկին ԽՍՀՄ-ում, կոոպերացման միջոցով գյուղացիական մանր մենատնտեսությունների վերափոխումն էր խորհրդային խոշոր համայնական տնտեսությունների։ Գյուղացիական տնտեսության խորհրդային վերափոխման ուղու հարցը առաջ են քաշել և սկզբունքորեն լուծել գիտական կոմունիզմի հիմնադիրները։ Վլադիմիր Իլյիչ Լենինը մշակեց գյուղի խորհրդային վերակառուցման և գյուղացիությանը կոոպերացիայի միջոցով խորհրդայնության կառուցման մեջ ներգրավելու կոնկրետ պլան։ Խորհրդային կառավարությունը հոկտեմբերյան հեղափոխությունից անմիջապես հետո ձեռնամուխ եղավ գյուղի` աստիճանաբար խորհրդային վերափոխության, հողագործության մեջ խոշոր տնտեսություններ ստեղծելու գործին։ Համառուսաստանյան Կենտգործկոմի «Տողի խորհրդայինության մասին» դեկրետով (1918 թվականի հունվար) խնդիր դրվեց հողագործության մեջ զարկ տալու կոլեկտիվ տնտեսություններին՝ որոշակի առավելություններ ապահովելով մանր մենատնտեսությունների համեմատ։ 1917 թվականի վերջերից և 1918 թվականի սկզբները գյուղում սկսեցին առաջանալ գյուղատնտեսական ձեռնարկությունների խորհրդային ձևեր՝ խորհրդային տնտեսություններ (պետական ձեռնարկություններ), գյուղացիների կոլեկտիվ միավորումներ՝ գյուղատնտեսական կոմունաներ, արտելներ, հողի հասարակական մշակման ընկերություններ։ Կոմունիստական կուսակցությունը և Լենինը մեծ ուշադրությամբ վերաբերվեցին գյուղում սոցիալիզմի այդ առաջին ծիլերին, ուսումնասիրեցին և ընդհանրացրին նրանց փորձը։ Համառուսաստանյան Կենտգործկոմի «Խորհրդային հողաշինարարության և սոցիալիստական հողամշակության անցնելու միջոցառումների մասին» դեկրետով (1919 թվականի փետրվար) սահմանվեցին կոլեկտիվ տնտեսությունների խնդիրները, կոնկրետ ցուցումներ տրվեցին նրանց գործունեության, պետական մարմինների հետ փոխհարաբերությունների, նրանց ստեղծած արտադրանքի օգտագործման, ղեկավարումը կազմակերպելու և այլ հարցերի շուրջ։ ՌԿ(բ)Կ ութերորդ համագումարում (1919 թվականի մարտ) ընդունված ծրագրով նույնպես նշվեցին միջոցառումներ գյուղի խորհրդային վերակառուցման, գյուղատնտեսության կոլեկտիվացման համար։ Լենինի կոոպերատիվ պլանի հետևողական կենսագործման և պետության կազմակերպական ու ֆինանսական մեծ օգնության շնորհիվ ժողովրդի տնտեսության վերականգնման ժամանակաշրջանում աշխատավոր գյուղացիության վիճակը շոշափելիորեն բարելավվեց։ Գյուղում ավելացավ միջակների թիվը։ Մինչև հեղափոխությունը գյուղական չքավորները կազմում Էին գյուղացիության 65%-ը, 1928 — 1929 թվականին նրանց տեսակարար կշիռը իջավ մինչև 35%-ի, միջակներինը՝ 20%-ից բարձրացավ 60%-ի, իսկ կուլակներինը՝ 15%-ից նվազեց մինչև 5%-ի։ Հաջողություններն ակնառու էին նաև կոոպերացիայի զարգացման ասպարեզում։ Սպառողական և գյուղատնտեսական կոոպերացիանդարձավ մի հզոր մարմին, որը պետական առևտրի հետ սկսեց վճռական դեր խաղալ քաղաքի և գյուղի միջև ապրանքաշրջանառության գործում։ 1929թվականին գյուղատնտեսական կոոպերատիվներն ունեին 13 միլիոն անդամ, սպառողական կոոպերացիաները՝ շուրջ 14 միլիոն փայատեր։

• Կուլակաթափություն․ ինձ ազդեցություն ունեցավ կուլակաթափությունը։

Կուլակաթափություն – 1928—1932թթ. ԽՍՀՄ գյուղական տնտեսություների կոլեկտիվացման ընթացքում ԽՍՀՄ պետական քաղաքականությունն ուղղված էր կոլեկտիվացմանը դեմ հանդես եկող գյուղական բնակչության ճնշմանը: Կոլեկտիվացման դեմ յուրաքանչյուր գործողություն, ելույթ, զրույց մեկնաբանվում էր որպես հակասովետական: Ձևավորվեց «կուլակությունը որպես դասակարգ վերացնելու» թեզը, որն ստացավ «կուլակաթափություն» («раскулачивание») անունը: Կուլակաթափությունը գործողությունների ծրագիր էր, ըստ որի ունևոր, վարձու աշխատանք օգտագործող գյուղացիները հարկադրաբար և առանց դատի զրկվում էին հողից, արտադրական այլ միջոցներից և քաղաքացիական իրավունքներից, և վերաբնակեցվում երկրի ծայրամասային շրջաններ: 1930թ. հունվարի 30-ին ՀամԿ(բ)Կ ԿԿ քաղբյուրոն որոշում ընդունեց «Համատարած կոլեկտիվացման շրջաններում կուլակային տնտեսությունները վերացնելու միջոցառումների մասին» («О мероприятиях по ликвидации кулацких хозяйств в районах сплошной коллективизации»): Գործողություններն իրականացնում էին գործադիր կառավարման տեղական մարմինները: Սակայն քանի որ հստակ և որոշակի չէին «կուլակին» ճանաչելու չափանիշները, նույնիսկ «ունևոր», «միջակ» և «չքավոր» գյուղացի հասկացությունների չափանիշները, տեղական իշխանության մարմինները «կուլակներին» ընտրում էին «աչքաչափով», հաճախ նաև` իրենց ձեռնտու տարբերակներով: Այս ընթացքում լայն տարածում ստացավ նաև «կուլակներին հարողներ» գաղափարական տերմինը, որի շրջանակներում բռնության էր ենթարկվում ցանկացած գյուղացի, նույնիսկ բատրակները:Հայաստանում որևէ հետազոտություն չի արվել «կուլակաթափության» գործընթացի շուրջ, և այսօր դժվար է ասել, թե «կուլակների», «կուլակության» և «կուլակաթափության» անվան տակ քանի մարդ և իրականում ինչ պատճառներով է ենթարկվել քաղաքական հետապնդումների: Մեր համեստ դաշտային նյութերի վկայությամբ այսօրվա սերնդի հիշողություններում նույն բռնադատված մարդուն առաջադրված մեղադրանքում հիշվում են «կուլակ», «անհարազատ», «նացիոնալիստ» և այլ բառերը` առանց տարանջատելու դրանց գաղափարական ուղղվածությունները:

Ե՞րբ հայտնվեց առաջին մարդը․․․

Առաջին մարդը Երկրի վրա հայտնվեց մոտ 2,6 միլիոն տարի առաջ և կոչվեց «հմուտ մարդ` homo habilis». Ենթադրվում է, որ նա եկել է ավստրալոպիտեկուսի ավելի վաղ տեսակներից ՝ էվոլյուցիոն գործընթացներով: Եվ եթե, փաստորեն, ավստրալոպիտիկոսները երկու ոտքի վրա շարժվող կապիկներ էին, ապա հոմո հաբիլիսի մարմնի կառուցվածքն ուներ ավելի շատ նմանություն ժամանակակից մարդու մարմնին և նաև տիրապետում էր ինտելեկտուալ սկզբունքներին։ Հենց այդ հմուտ և ունակ մարդն է համարվում ժամանակակից սերնդի նախնին։

Առաջին անգամ հմուտ մարդու ներկայացուցչի մնացորդները հայտնաբերվել են 1960-ին ՝ Օլդուաի կիրճում, Տանզանիա: Ամբողջ գիտական աշխարհը ոգևորված էր նոր հումանոիդի կմախքի սենսացիոն հայտնագործությամբ: Նման ոսկորների որոնումներ սկսվեցին անցկացվել ամբողջ աշխարհում, և շուտով գիտնականները հավաքեցին բավական օրինակներ, որպեսզի կարողանան մանրամասն նկարագրել հմուտ մարդու հատկությունները, ինչը նաև հիմք էր տալիս ենթադրել, որ այս տեսակների գոյության ընթացքում է, որ տեղի է ունեցել շրջադարձային պահ `մարդածին արարածների էվոլյուցիայում: Նրանք անմիջապես աչքի էին ընկնում՝ ոչ-թե առանձին, այլ կպած մյուսներին ոտքի մատներ, ժամանակակից մարդու ոտքի կառուցվածքին նման․ Ավելի լայն, ինչպես (homo sapiens — ժամանակակից տեսակներ)-ի մոտ, ազդրի ոսկոր թույլ տալով ծնել մեծ ուղեղի ծավալով, ավելի մեծ և կլորացված գանգ ունեցող երեխաների։ Բացի այդ, մարդու մնացորդների կողքին հաճախ հայտնաբերվում էին պարզունակ գործիքների մնացորդներ, որոնք, ըստ երևույթին, դրանք օգտագործում էին ողջ կյանքի ընթացքում: Այս ամենից մենք կարող ենք եզրակացնել, որ հմուտ մարդը ամենահին մարդն է երկրի վրա, որը հայտնվել է մոտ 2,6 միլիոն տարի առաջ:

 Բայց homo habilis-ը մարդկային ցեղին է պատկանում միայն գիտական հետազոտությունների և հնագիտության սահմաններում: Մարդկային ցեղի ժամանակակից ներկայացուցչին հազիվ թե կարելի է անվանել ցածր (1,2 մետր բարձրությամբ), մազոտ և անհասկանալի հնչյուններ արձակող հումանոիդին հպարտ անվանել՝ «մարդ»:

 Ժամանակակից մարդը`homo sapiens- ը Երկրի վրա հայտնվեց մ.թ.ա. մոտ 130 000 տարի առաջ, այլ`homo erectus տեսակների էվոլյուցիայի արդյունքում: Մինչ օրս հայտնաբերված ամենահին հոմո մնացորդները մոտ 140,000 տարեկան են,+ -20,000 տարեկան և հայտնաբերված են` Հարավային Աֆրիկայի Սահմանային քարանձավում:

1200px-Michelangelo,_Creation_of_Adam_01.jpg

Ժորժ Արծրունի

Ժորժ Արծրունի (ֆր.՝ Georges B. Artsrouni, որոշ աղբյուրներում՝ George Artsrouni, հուլիսի 10, 1883Թիֆլիս — հոկտեմբերի 27, 1960ՓարիզՖրանսիա), ֆրանսահայ ինժեներ, գյուտարար։ Պատմությանը հայտնի ամենահին մեքենայական թարգմանության սարքերից մեկի հեղինակն է։ Կրթություն է ստացել Սանկտ Պետերբուրգում։ 1922-ից հաստատվել է Ֆրանսիայում։ Արծրունին իր առաջին սարքը ստեղծել է հավանաբար 1932 թվականին և պատենտավորել է 1933 թվականի հուլիսի 22-ին՝ «Մեխանիկական ուղեղ» (cerveau mécanique) անվամբ։ Նույն տարի սկսել է կառուցել երկրորդ մեքենան, որը 1937-ին Փարիզի մեծ ցուցահանդեսի ժամանակ «Մեխանագրաֆիայի» բաժնում արժանացել է գլխավոր մրցանակի (diplôme de grand prix)։ Արծրունու մահից հետո, սարքը ձեռք է բերվել և միչև հիմա պահպանվում է Փարիզի Արվեստների և Արհեստների թանգարանի կողմից ։ Արծրունու թարգմանչական մեքենան մեխանիկական (ոչ էլեկտրոնային) սարք էր, որը մուտքային տվյալները ընդունում էր ստեղնաշարի միջոցով, թարգմանում տեքստը բառ առ բառ՝ որոնելով բառերի թարգմանությունները ներկառուցված բառարաններում և թարգմանված տեքստը արտատպում թղթի վրա։ Այն կարող էր թարգմանել չորս լեզուներով։

Երեսնամյա Պատերազմ

Երեսնամյա պատերազմ (1618 — 1648), առաջին համաեվրոպական պատերազմներից մեկը, որն ընդգրկեց գրեթե ողջ Եվրոպան, բացառությամբ Շվեյցարիայի: Պատերազմը սկսվեց Գերմանիայի բողոքականների և կաթոլիկների հակամարտության հետևանքով, սակայն հետագայում վերածվեց Հաբսբուրգների դեմ պայքարի։ Պատերազմի հետևանքով կտրուկ նվազեց Գերմանիայի որոշ շրջանների բնակչության թիվը։ Այն ամենաերկար և ամենաարյունալի պատերազմներից մեկն է Եվրոպայի պատմության ընթացքում։ Պատերազմի ծագման պատճառները և մասնակիցների շահերը բազմազան էին, ոչ ոք չի կարողացել եզակի պատճառ տալ պատերազմի ծագման վերաբերյալ։ Սկզբնական շրջանում կոնֆլիկտը ուներ մեծապես կրոնական բնույթ, վեճերը ծագել էին բողոքականների և կաթոլիկների միջև Սրբազան Հռոմեական կայսրությունում, չնայած կայսրության ներքաղաքական վիճակը և ուժերի հավասարակշռությունը խաղացել է որոշիչ դեր։ Աստիճանաբար հակամարտությանը ներքաշվեցին այլ երկրներ, այդ թվում այդ ժամանակվա մեծ տերությունները։ Հետագայում պատերազմը կրեց ավելի քիչ կրոնական բնույթ, Ֆրանկո-Հաբսբուրգյան հակամարտությունը Եվրոպական քաղաքական իշխանության համար հետագայում վերածվեց պատերազմի Ֆրանսիայի և Հաբսբուրգյան ուժերի միջև։

Երեսնամյա պատերազմի հետևանքով շատ տարածքներ սնանկացան, բազմաթիվ զինվորներ վախճանվեցին։ Սովի և հիվանդությունների պատճառով զգալիորեն նվազեցին Գերմանական երկրների մեծ մասի, Չեխիայի, Նիդերլանդների և Իտալիայի բնակչությունները, շատ էին նաև կորուստները զինվորականների շրջանում։ Չնայած պատերազմող բանակների զինվորները ամբողջությամբ վարձկաններ չէին, նրանց ֆինանսավորումը այդ ժամանակ կենտրոնացված չէր, յուրաքանչյուր զորախմբի ֆինանսավորումը ինքնուրույն էր, որը հիմնականում ձեռք էին բերում գրավված տարածքների թալանի ճանապարհով, ինչը պատճառ հանդիսացավ խաղաղ բնակչության թալանի և ահաբեկման։

Երեսնամյա պատերազմը ավարտվեց Օսնաբրյուկի և Մյունստերի պայմանագրերով, որոնք Վեստֆալյան հաշտության պայմանագրի մի մասն էին: Շատ հակամարտություններ, որոնք հրահրել էին պատերազմը, մնացին չլուծված դեռևս երկար տարիներ։

Վիեննայի համակարգի առանձնահատկություններըՎիեննայի համակարգի առանձնահատկությունները

  1. Ի տարբերություն Միջազգային հարաբերությունների Վեստֆալյան համակարգի՝ Վիեննայի համակարգի բաղադրատարրեր էին հանդիսանում ո՛չ միայն պետությունները, այլև՝ պետությունների դաշնախմբերը՝ պետությունների կոալիցիաները:
  2. Եվրոպական համերգի հիմքերից մեկը դարձավ ուժերի հավասարակշռության պահպանման սկզբունքը: Դրա համար պատասխանատվությունը ստանձնել էին մեծ տերությունները: Այդ պատասխանատվությունը կենսագործվում էր մեծ քանակությամբ միջազգային համաժողովների՝ կոնֆերանսների անցկացմամբ՝ նպատակ ունենալով կարգավորելու ծագած այն հիմնախնդիրները, որոնք սպառնալիք էին խաղաղությանը: Նման համաժողովների շարքում կարևոր նշանակություն ունեին 1856 թվականի Փարիզի վեհաժողովը, 1871 թվականի Լոնդոնի համաժողովը, 1878 թվականի Բեռլինի համաժողովը:
  3. Ուժերի հավասարակշռության սահմաններում պետությունները կարող էին փոփոխել իրենց դաշնակիցների կազմը՝ նպատակ ունենալով ապահովելու իրենց սեփական ազգային շահերը, սակայն չխախտելով դաշինքների ընդհանուր կառուցվածքը և միջազգային հարաբերությունների բնույթը:
  4. Եվրոպական համերգը, շարունակելով մնալ մեծ տերությունների գերիշխանության, այսինքն՝ հեգեմոնիայի ձև, առաջին անգամ արդյունավետորեն սահմանափակեց նույն այդ մեծ տերությունների գործողությունների ազատությունը միջազգային ասպարեզում:
  5. Թեպետ բռնակցումը, այսինքն՝ անեքսիան և ռազմատուգանքները, այսինքն՝ կոնտրիբուցիաները շարունակում էին մնալ միջազգային գործունեության ձևերի շարքում, սական մեծ տերություններն այլևս որպես իրական նպատակ չէին դիտարկում այս կամ այն մեծ տերության մասնատումը կամ վերացումը: Գուցե հենց դա էլ ավելի քան մեկ դար փրկեց Օսմանյան կայսրությանը լիակատար մասնատումից և վերջնական վերացումից:

Վեստֆալյան հաշտություն

Վեստֆալյան հաշտություն, 1648, կնքվել է Երեսնամյա պատերազմից (1618-1648) հետո։ Միավորում է 1648 թվականի հոկտեմբերի 24-ին Վեստ-ֆալիայի (պատմական մարզ Գերմանիայում) Օսնաբրյուկ և Մյունստեր քաղաքներում կնքված երկու հաշտության պայմանագիր՝ Օսնաբրյուկյան (մի կողմից «Հռոմեական սրբազան կայսրության» կայսեր ու նրա դաշնակիցների և մյուս կողմից Շվեդիայի ու նրա դաշնակիցների միջև) և Մյունստերյան (մի կողմից կայսեր ու նրա դաշնակիցների և մյուս կողմից Ֆրանսիայի ու նրա դաշնակիցների միջև)։

Երբեմն Վեստֆելյան հաշտությանն վերագրում են նաև խաղաղության հաշտությունը Իսպանիայի և Նիդերլանդի միջև, որը կնքվել է 1648 թվականի հունվարի 30-ին: Դրա հետ մեկտեղ Հոլանդիայի և Իսպանիայի միջև ռազմական գործողություններում՝ 1625-1648 թվականներին հետազոտողները համարում են միաժամանակ և՛ երեսնամյա, և՛ ութսունամյա պատերազմները։

Վեստֆալյան հաշտությունը համարվում է առաջին ժամանակակից դիվանագիտական համագումարի արդյունքը։ Այն հիմք է դնում Եվրոպայի նոր կարգերին։ Համաձայնագիրը անդրադարձել է Սրբազան Հռոմեական կայսրությանը, Իսպանիային, Ֆրանսիային, Շվեդիային, Նիդերլանդներին և նրանց համագործակիցներին։

Պիրենեյան հաշտությունը, որը ստորագրվել է 1659 թվականին, վերջ է դնում Ֆրանսիայի և Իսպանիայի միջև պատերազմին և հաճախ դիտարկվում է որպես «ընդհանուր միասնության» վերջնական փուլը։

Առաջադրանք

1.Զինված Պայքարի Արդյունքները և Պարսկաստանի նոր քաղաքականությունը․

Պարսիկ Նադիր շահը թուրքերի և աֆղանների հետ պայքարում հաղթանակ տարավ։ Նա հայերին սիրաշահոլու համար այցելում է Էջմիածին և մասնակցում պատարագին։ Տաճարի վերանորոգման համար նա հազար թուման է տրամադրում և տասնիհինգ կիլոգրամ քաշով ջահ նվիրում։ Նա նաև գորգեր ու նավեր է ուղարկում, քանի որ լավ էր հասկանում հայերի օգնության անհրաժեշտությունը թուրքերի դեմ պայքարում։

1735 հունիսին թուրք-պարսկական մեծ պատերազմ է լինում Եղվարդի մոտ, որտեղ թուրքերը ծանր պարտություն են կրում։ Պատերազմին մասնակցում էին նաև հայ զինվորներն ու աշխարհազորայինները

1736 թվականին հաշտություն է կնքվում, ըստ որի Թուրքիան ընդունում է պարսիկների իշխանությունը Արևելյան Հայաստանի և Արևելյան Վրաստանի վրա Այդպիսով Պարսկաստանը կրկին դառնում է Արևելքի հզոր պեություններից մեկը։

2.Արդյունքները.

Հայկական ուժերը Սյունիքում և Արցախում բազում հաղթանակներ տարան, սակայն թշնամու գերակշիռ բանակի դեմ երկարատև չկարողացավ պահպանել իր անկախ վիճակը։ Բայց այդ պայքարները բարձրացրին հայերի ինքնագնահատականը, հավատ ներշնչեց սեփական ուժերի հանդեպ։ Դա էր պատճառը, որ Պարսկաստանը շարունակում էր հաշվի նստել հայկական մելիքությունների հետ։

 

Ուրարտական թագավորներ․

Արամե Արամ, Արամու, Արամա 859-843 Վանի թագավորության առաջին հիշատակված արքան
Սարդուրի Ա Սարդուր, Սիդուր, Սեդուրի, Զարդուրի Լուտիպրի արքայի որդին 835-825 Վանի թագավորության հզոր արքաների հարստության հավանական հիմնադիրը։
Իշփուինի Իշվուին, Իսպոուին Սարդուրի Ա արքայի որդին 825-810 Սկզբում իշխել է միահեծան, ապա որդու՝ Մենուայի հետ միասին։
Մենուա Մինուա Իշփուինի արքայի որդին 810  —  786 Ընդարձակել է Վանի թագավորության տարածքը, ստեղծել լայն ոռոգման ցանց։
Արգիշտի Ա Արգիստ Մենուա արքայի որդին 786  —  764 Արգիշտի Ա-ի օրոք Վանի թագավորությունն իր հզորության գագաթնակետին էր հասել։ Հիմնել է Էրեբունի քաղաքը։
Սարդուրի Բ Սարդուր, Սիդուր, Սեդուրի, Զարդուրի Արգիշտի Ա արքայի որդին 764  —  735 Սարդուրի Բ-ն ընդարձակել է միապետության սահմանները, հզորացրել բանակը։
Ռուսա Ա Ռուշա, Ուրսա, Վեդիպրի Սարդուրի Բ արքայի որդին 735-710-ական
Արգիշտի Բ Արգիստ Ռուսա Ա արքայի որդին 710-ական-685
Ռուսա Բ Ռուշա, Ուրսա Արգիշտի Բ արքայի որդին 685-645
Սարդուրի Գ Սարդուր, Սիդուր, Սեդուրի, Զարդուրի Ռուսա Բ արքայի որդին մոտ. 643
Սարդուրի Դ Սարդուր, Սիդուր, Սեդուրի, Զարդուրի Սարդուրի Գ արքայի որդին մոտ. 625  —  620
Էրիմենա Արաման մոտ. 620  —  605
Ռուսա Գ Ռուշա, Ուրսա Էրիմենա թագուհու որդին մոտ. 605  —  595
Ռուսա Դ Ռուշա, Ուրսա Ռուսա Գ արքայի որդին մոտ. 595  —  585

Իրանական մշակույթներ

Իրանն ունի հարուստ արվեստ ամբողջ աշխարհում և իր մեջ ընդգրկում է գիտության տարբեր ճյուղեր․ Իրանի արվեստն անցել է բազմաթիվ փուլեր: Իրանի էսթետիկան ակնհայտ է Աքեմենյան պետության մայրաքաղաքում՝ Պերսեպոլում, գտնվող քանդակի և Բիշապուրի խճանկարների մեջ: Իսլամական դարաշրջանն առաջ քաշեց արմատական փոփոխություններ արվեստի ոճերի և կիրառության մեջ:

Իրանական տարին սկսվում է գիշերահավասարից։ Եթե աստղագիտական գիշերահավասարը լինում է միջօրեից առաջ, ապա այդ օրը համարվում է իրանական տարվա առաջին օրը։ Իրանական օրացույցը, որն Իրանի պաշտոնական օրացույցն է, ինչպես նաև մարդկային պատմության ամենաերկար ժամանակագրական արձանագրություններից մեկը, համարվում է արեգակնային օրացույց մեկնարկային կետով, որը համապատասխանում է իսլամական օրացույցին։ Իրանական աշխատանքային օրենսգրքի համաձայն՝ շաբաթվա հանգստյան օր է համարվում ուրբաթ օրը։ Կառավարության աշխատանքային օրերը համարվում են շաբաթ օրվանից մինչև չորեքշաբթի (ժամը 8-ից մինչև ժամը 4-ը)։

Ղաջարիների դինաստիայի դարաշրջանը Իրանի դասական արվեստի վերջին փուլն էր, մինչ Մոդեռնիզմը ներմուծվել և տարածվել է գեղագիտության ավանդական դպրոցների էսթետիկայի վրա:

Իրականական մշակույթը ամենահին մշակույթներից մեկն է․  Իրանը ազդել է տարբեր ժողովուրդների և նրանց մշակույթների վրա, ինչպիսիք են՝ Իտալիայի, Մակեդոնիայի և Հունաստանի արևմուտքում, Ռուսաստանիհյուսիսում, Արաբական թերակղզու հարավում, և Հարավային ու Արևելյան Ասիայի արևելքում բնակվող ժողովուրդները։ Իրանի մշակույթը դրսևորվեց նաև մի քանի առանձնահատկություններով ինչպես Իրանի պատմության մեջ, այնպես էլ՝ Կովկասում, Կենտրոնական Ասիայում, Փոքր Ասիայում և Միջագետքում: