Վիեննայի համակարգի առանձնահատկություններըՎիեննայի համակարգի առանձնահատկությունները

  1. Ի տարբերություն Միջազգային հարաբերությունների Վեստֆալյան համակարգի՝ Վիեննայի համակարգի բաղադրատարրեր էին հանդիսանում ո՛չ միայն պետությունները, այլև՝ պետությունների դաշնախմբերը՝ պետությունների կոալիցիաները:
  2. Եվրոպական համերգի հիմքերից մեկը դարձավ ուժերի հավասարակշռության պահպանման սկզբունքը: Դրա համար պատասխանատվությունը ստանձնել էին մեծ տերությունները: Այդ պատասխանատվությունը կենսագործվում էր մեծ քանակությամբ միջազգային համաժողովների՝ կոնֆերանսների անցկացմամբ՝ նպատակ ունենալով կարգավորելու ծագած այն հիմնախնդիրները, որոնք սպառնալիք էին խաղաղությանը: Նման համաժողովների շարքում կարևոր նշանակություն ունեին 1856 թվականի Փարիզի վեհաժողովը, 1871 թվականի Լոնդոնի համաժողովը, 1878 թվականի Բեռլինի համաժողովը:
  3. Ուժերի հավասարակշռության սահմաններում պետությունները կարող էին փոփոխել իրենց դաշնակիցների կազմը՝ նպատակ ունենալով ապահովելու իրենց սեփական ազգային շահերը, սակայն չխախտելով դաշինքների ընդհանուր կառուցվածքը և միջազգային հարաբերությունների բնույթը:
  4. Եվրոպական համերգը, շարունակելով մնալ մեծ տերությունների գերիշխանության, այսինքն՝ հեգեմոնիայի ձև, առաջին անգամ արդյունավետորեն սահմանափակեց նույն այդ մեծ տերությունների գործողությունների ազատությունը միջազգային ասպարեզում:
  5. Թեպետ բռնակցումը, այսինքն՝ անեքսիան և ռազմատուգանքները, այսինքն՝ կոնտրիբուցիաները շարունակում էին մնալ միջազգային գործունեության ձևերի շարքում, սական մեծ տերություններն այլևս որպես իրական նպատակ չէին դիտարկում այս կամ այն մեծ տերության մասնատումը կամ վերացումը: Գուցե հենց դա էլ ավելի քան մեկ դար փրկեց Օսմանյան կայսրությանը լիակատար մասնատումից և վերջնական վերացումից:

Оставьте комментарий